Բացի պաշտոնյաներից, Արցախից այլ գերիներ կան Բաքվում, զբաղվում ենք իրենց հարցերով. Արգիշտի Քյարամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Բացի պաշտոնյաներից, Արցախից այլ գերիներ կան Բաքվում, զբաղվում ենք իրենց հարցերով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Ադրբեջանի կողմից գերեվարվել են նաև ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, դա հաստատված է։ Մենք շատ ինտենսիվ զբաղվում ենք ոչ միայն գերեվարված պաշտոնյաների, այլ նաև մյուս անձանց գերեվարման և խոշտանգման ու ընդհանրապես ցանկացած հարցով, որոնք ուղղված են մարդկության դեմ իրականացված հանցակազմին», - իր խոսքում նշեց ՔԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ