ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հնագետներն արդեն աշխատում են առաջին խումբ գտածոների հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, հնագիտական 56 առարկա՝ հիմնականում 4-5-րդ դարերի ձիթաճրագներ, նախ հանձնվել է իրենց, համարակալվել, հաշվառվել, որից հետո տեղափոխել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում իրականացվում է նորահայտ գանձերի մաքրման գործընթացը։
--00—ԼՀ