ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Բաքվից դժգոհել են Եվրախորհրդարանի երեկվա որոշումից, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, որ Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը «ոչ միայն անհիմն է և կողմնակալ, այլև Ադրբեջանի նկատմամբ հերթական երկակի ստանդարտների վառ օրինակն է»։
Նա նշել է, թե ընդունված բանաձևը իբր «Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ է, որում բոլոր փաստերը կեղծված են»։
«Եվրախորհրդարանի անդամներին հայտնում ենք, որ նման բանաձևերը ի սպառ զրոյացնում են Եվրախորհրդարանի՝ որպես մարմնի դերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
--00—ՅՄ