Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Screenshot-2024-03-01-151308

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Բրյուսել կատարած այցից հետո նախատեսում է այցելել հարևան երկրներ։ Այդ մասին նա լրագրողներին ասել է մարտի 14-ին, փոխանցում է Aliq.ge-ն։

Վարչապետի խոսքով, շաբաթ օրը կայցելի Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։

«Հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը հիմնական առաջնահերթություններից է, հետևաբար՝ պատահական չէ, որ Բրյուսել այցից հետո այցելություններ կլինեն հարևան երկրներ, շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը։ Ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»,- ասել է վարչապետը։

--00—ՅՄ