«ՀՀ-ն պետք է ապացուցի, որ լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին»․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Screenshot_3

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և մեղադրել Հայաստանին «ագրեսիվ պահվածքի մեջ»։

Բաքվից հայտարարում են, թե Հայաստանը պետք է ապացուցի, որ լրջորեն է վերաբերվում խաղաղության գործընթացին․ «պետք է ձեռնպահ մնա վիճահարույց հայտարարություններից և սադրիչ քայլերից, հարգի միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»։

«Ադրբեջանն իր հերթին լրջորեն կկանխի իր դեմ ուղղված սպառնալիքները տարածաշրջանում և կշարունակի ջանքերը խաղաղության և շինարարության հաստատման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ