ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա, այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում է ծանր կայուն»,- մանրամասնեց գերատեսչության խոսնակը:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ