Արդշինբանկի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները կարող են օգտվել բանկոմատների ընդլայնված ցանցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

222

Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 1-ից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Արդշինբանկի քարտապանների համար գործում են Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացման պայմանները։ 

Նմանապես, Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի քարտապանների համար գործում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացման պայմանները։

Արդշինբանկի և HSBC Բանկ Հայաստանի բանկոմատների ցանցին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումներով.

https://ardshinbank.am/Information/branch-atm?lang=hy

https://www.hsbc.am/branch-finder/

 

Բանկերը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

--00—ԱՊ