Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ԿՈՆՎԵՐՍ

24.8 միլիարդ ԱՄՆդոլարի շուկայական կապիտալ ունեցող ներդրումային Robinhood Markets, Inc. ընկերությունը տարիներ առաջ որոշեց ժողովրդավարեցնել ֆինանսները բոլորի համար և հաջողեց:

Ապահովելով հասանելիություն արժեթղթերի երկրորդային շուկային՝ ընկերությունը հաճախորդներին տվեց խնայողությունների կառավարման, ճանաչված, հասկանալի բիզնեսում ներդրումների նոր հնարավորություն:

Հայաստանում ևս նման գործիքները պահանջված են:

 

Խնայողությունների կառավարումից մինչև Հայաստանում կապիտալիշուկայի զարգացում

Հայաստանում պարտատոմսերի շուկան թափ է հավաքել վերջին տարիներին. թողարկողները հիմնականում բանկերն ենու խոշորբիզնեսը՝ հասկանալի, կայուն ընկերություններ, որոնց արժեթղթերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին կայուն աճէ ապահովում: Համաձայն Հայաստանի բանկերի միության տվյալների, 2024թ-ի 1-ին կիսամյակում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի պորտֆելնավելացել էշուրջ 34 մլրդդրամով կամ 8.7%-ով, իսկ արժեթղթերում ներդրումները՝շուրջ 155 մլրդդրամով կամ 8․4%-ով:

Ինչու՞ է մեծանում թողարկումներիծավալը: Պատասխանը պարզ է՝ աճումէ հետաքրքրությունը պարտատոմսերի նպատմամբ, որոնք սկսելեն դիտարկվել որպես խնայողությունների կառավարման, ներդրումների այլընտրանքայինվստահելի եղանակ:

ԱշխատանքներենտարվումՀայաստանումպարտատոմսերիհասանելիությունըմեծացնելուուղղությամբ

Այսօր Հայաստանում հասանելի է հիմնականում պարտատոմսերի ձեռքբերումը առաջնային շուկայում. այսինքն՝ թողարկողի կողմից տեղաբաշխման ժամանակ: Ընդ որում, գնորդներին առավելագույն հարմարավետությանապահովման նպատակով, պարտատոմսերի տեղաբաշխումը հետզհետե տեղափոխվում է առցանց հարթակներ:

Օրինակ՝ Կոնվերս Բանկնառաջիններից էր, որըսկսեց իրպարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile-ով, ինչպես նաևծրագային լուծում տվեց դեպոզիտար հաշիվների բացմանն առցանց տիրույթում՝ հաճախորդներինազատելով Բանկայցելելու անհրաժեշտությունից:

Իրավիճակն այլ էերկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերի պարագայում. դրանցով գործարքներին հասանելիություն, որպեսկանոն, ունենբանկերն ուբրոքերային գործունեությամբ զբաղվող մասնագիտացվածկառույցներն ուանձինք:

Նոր հայտ կապիտալի շուկայում

Դեռևս նախորդ տարվանից Կոնվերս Բանկն՝ իր Bank as a service կոնցեպտի շրջանակում սկսելէ աշխատանքներնիր հավելվածի օգտատերերին երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերին հասանելիություն ապահովելու ուղղությամբ: Գործընկեր կազմակերպության հետ աշխատանքի հիմքում ֆինանսների հասանելիության մեծացումն էր ու հարմարավետությունը:

Մոտ մեկ տարի տևած աշխատանքների արդյունքում մշակվել է հարթակ, որըպոտենցիալ ներդրողներին կներկայացվի առաջիկա օրերին, այնուհետև նաև հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում՝ մեկ հարթակում ֆինանսների տնօրինման ու ներդրումների լավագույն փորձառության ապահովման նպատակով:

Ֆինանսներն իսկապես երբեք այսքան հասանելի չեն եղել:

 

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

--00—ԱՊ