Որ ասում եք՝ «ազգ-բանակ», քանի՞ բանակից պետք է ուժեղ լինենք՝ երկու, երեք, չո՞րս, սա փակուղի է տանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ, նման եզրահանգման եմ եկել հիմնավոր տպավորությունների արդյունքում։ Կառավարության հիմնական առաքելությունը համարում եմ «ազգ-նահատակ» կարգավիճակը հաղթահարելը։ Մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ, անկախ նրանից՝ սա որքանով է ձևակերպված եղել կամ ձևակերպված չի եղել։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել և ինչ-որ առումով շարունակել է մնալ հետևյալը, որ «ազգ-նահատակ» բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը «ազգ-բանակն» է։ Բայց նաև պետք է արձանագրեմ՝ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումներն ու մտածումները բերում են այն եզրակացության, որ «ազգ-բանակը» «ազգ-նահատակ» բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է՝ եթե դու դիրքավորվում ես որպես «ազգ-բանակ», ապա անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ․ «Որ ասում եք՝ «ազգ-բանակ», քանի՞ համադրված բանակից պետք է ուժեղ լինենք՝ երկու, երեք, չո՞րս, սա փակուղի է տանում։ Մեզ պետք է որդեգրել այլ տրամաբանություն, պետության տրամաբանությունը, որը գործում է միայն սեփական շահերին համապատասխան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ