Երևանի «Գումի» շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

գ.jp

Երևանի «Գումի» շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել, ArmeniaSputnik–ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրանք ձերբակալվել են խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով։ Համապատասխան փաստաթղթեր են կազմվում նախաքննական մարմին ներկայացնելու համար։

 --00—ԼՀ