Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

քկ.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթի գլխավորած պատվիրակությանը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով Ջարի Բարնեթին՝ շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը:

ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ անդրազգային բնույթի հանցագործությունների ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակման համար:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը:

--00—ԼՀ