Իրանը ողջունում է Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Screenshot_3

Իրանական կողմը կողջունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու համար և, իր հերթին, կարող է օգնություն ցուցաբերել այդ հարցում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասնագետ Շոյիբ Բախմանը։

«Եթե Ուկրաինայում պատերազմն իրոք հասնի որոշակի ավարտի, Իրանը, հավանաբար, կաջակցի այդ հարցին, քանի որ նախկինում արդեն հայտարարել է, որ ցանկանում է ամեն գնով վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, և այդ ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի իր կողմից»,- ասել է իրանցի մասնագետը։

Հիշեցնենք, որ երեկ Էր Ռիադում ավարտվեցին ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանը ներկայացնում էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթովը:

Ինչպես նշել է Ուշակովը, բանակցություններում խնդիր է դրվել համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով։ Հանդիպումից հետո ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հայտարարեցին դրական արդյունքների, խնդիրները համատեղ լուծելու և նոր հանդիպումների նախապատրաստվելու պայմանավորվածության մասին։

--00—ՅՄ