ՔՊ-ի հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից. նշել է` էսկալացիայի վտանգ չկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ff

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին, նախարարներին հավաքել էր Ազգային ժողով` փակ հանդիպման: Ինչպես ավանդաբար, խորհրդավոր նիստ է եղել՝ առանց նորությունների:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը շուրջ երկու ժամ խոսել է՝ պատասխանելով ՔՊ-ականների այն հարցին, թե ինչ է սպասվում ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերություններում: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն այս անգամ լարված չի եղել, հիմնականում արձագանքել է, որ չպետք է շտապեն, պիտի փորձեն Ադրբեջանի առաջարկները երկար քննարկել, նոր պատասխանել: Բայց Աղազարյանի արտահոսքից հետո նա շատ բաց չի խոսել թիմակիցների հետ: Փաշինյանը նաև վստահեցրել է, որ այս պահին էսկալացիաների վտանգ չկա, ինչը նաև հայտարարեց լրագրողների ներկայությամբ՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի՝ Խաղաղության պայմանագրին առնչվող հարցին:

Հիշեցնենք, որ չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ վեճերին: Հստակ պատասխան, ըստ մեր աղբյուրների, ոչ մի հարցի ժամանակ Փաշինյանը չի հնչեցրել: Թիմակիցները այնիպիսի տպավորություն են ստացել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց չի վստահում և չի բացում փակագծեր՝ հիմնականում ասելով այն, ինչ ասում է բաց՝ ամբիոնից»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

--00—ՍՊ