Թրամփը 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտեր» կառաջարկի ԱՄՆ-ում մշտական բնակվել ցանկացողներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

դդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, թե նախատեսում է առաջարկել, այսպես կոչված, «ոսկե քարտեր», որոնք հնարավորություն կտան դիմել ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար։ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտը» կփոխարինի արդեն 35 տարի գործող ներդրողների համար նախատեսված ԱՄՆ հատուկ վիզային։

«Նրանք կլինեն հարուստ և հաջողակ, մեծ գումարներ կծախսեն, շատ հարկեր կվճարեն և շատ մարդկանց կընդունեն աշխատանքի։ Կարծում ենք, որ չափազանց հաջող [գործ] կլինի»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկն նշել է, թե արդեն երկու շաբաթից «Թրամփի ոսկե քարտը» (Trump Gold Card) կգա փոխարինելու հանրահայտ EB-5 վիզային:

EB-5-ը ուժի մեջ մտավ 1990 թվականին՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, և հասանելի է այն մարդկանց, որոնք մոտ 1 միլիոն դոլար ներդրում են կատարում ԱՄՆ-ում՝ առնվազն 10 աշխատակից ունեցող որևէ ընկերությունում:

--00—ՍՊ