ՆԳ նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը վիզաների ազատականացման առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

.

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող գործուն աջակցության համար։

Վասիլիս Մարագոսը կարևորելով ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել ու ընդլայնել աջակցությունը բարեփոխումների գործընթացին։

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների ընթացքին, արձանագրված արդյունքներին, համատեղ պլանավորվող նոր քայլերին։ ԵՄ դեսպանը բարձր է գնահատել վիզաների ազատականացման առաջին գնահատման առաքելության հետ կատարված համատեղ աշխատանքները, ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային մասով։

Ուրվագծվել են նաև երկրորդ գնահատման առաքելությանն ընդառաջ կատարվելիք գործողությունները։ Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները և առաջիկա անելիքները, որոնք միտված են շարունակելու բարեփոխումների արդյունավետ իրականացումը։

--00--ԱՀ