Լիտվայի ԱԳ նախարարը և ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են տարածաշրջանների անվտանգության մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

screenshot-4_58-770x_

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Բալթիկ Ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջանների անվտանգության մարտահրավերները։ 

Կեստուտիս Բուդրիսը Հայաստանին կոչ է արել շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և հաստատել է, որ Լիտվան պատրաստ է շարունակել կիսել իր փորձը տնտեսության և էներգետիկայի ոլորտների դիվերսիֆիկացման, ճգնաժամերի կառավարման ազգային համակարգի մշակման և արտաքին սպառնալիքների նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման գործում:

Նշվում է նաև, որ փետրվարի 24-28-ը Լիտվայում տեղի է ունենում Հայաստանի անվտանգության խորհրդի, մաքսային և սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ճանաչողական այցը, որի ընթացքում նրանց կներկայացվի Լիտվայի ինտեգրված սահմանների կառավարման համակարգի գործունեությունը և սահմանների արդյունավետ պաշտպանության ապահովման մոդելը։ 

--00—ՅՄ