ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
95 տարեկանում մահացել է «Օսկարի» և «BAFTA»-ի կրկնակի դափնեկիր` ամերիկացի դերասան Յուջին (Ջին) Հեքմենը, նրա հետ մահացած են գտել նաև կնոջը։ Այս մասին հայտնում է «Santa Fe New Mexican» պարբերականը։
«Լեգենդար դերասան, կրկնակի օսկարակիր, գրող Ջին Հեքմենին և նրա կնոջը` Բեթսի Արակավային, մահացած են գտել փետրվարի 26–ի երեկոյան Սանտա Ֆեի իրենց տանը», - ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ