ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
ՌԴ ԱԳՆ որոշմամբ, Իգոր Տիտովը նշանակվել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս:
Նա ծնվել է 1961 թվականին: 1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը:
Խոսում է ճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն:
2024 – 2025 թթ. Տիտովը եղել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խմբի ղեկավար:
--00—ՅՄ