ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Այսօր Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեիցին նշում է Ս.Վարդանանց տոնը, որը նաև օրն է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության։
Արցախի թեմի անդրադարձը․
«Իրենց նահատակությամբ Վարդանանք հաստատեցին Հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Վարդանանց սխրանքը լավագույնս բնութագրում է Եղիշեն. «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահությիւն է:»
Այսօր Արցախյան պայքարն է մեր Ավարայրը՝ պատերազմ հանուն մեր ինքնության, հավատքի և հոգևոր-ազգային արժեքների։
Շնորհավորում ենք ամենքիս մեր հոգևոր ինքնությունն ընդծող այս կարևոր տոնի առիթով, և աղոթում, որ Ամենակարողն Աստված ծաղկյալ պահի Հայոց Հայրապետի հովվական գավազանը և պարգևի կյանքի արևշատ տարիներ` ի սպաս ազգային և եկեղեցական կյանքի զորացման»։
--00—ՍՊ