ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
ԵԱՏՄ-ն պլանավորում է պարբերաբար հանդիպումներ անցկացնել «հնգյակի» երկրների բիզնես ներկայացուցչների հետ։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բախիտ Սուլթանովը Մինսկում գործարար համայնքի հետ հանդիպման ժամանակ։
Նա պատմել է, որ նման հանդիպումներ անցկացրել են Ռուսաստանում, Հայաստանում և Ղազախստանում․
«Գործարարները պետք է հանդիսանան Եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնական շահառուները», - հայտարարել է Սուլթանովը: Նրա խոսքով՝ հանդիպումները տեղի կունենան ոչ միայն ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքներում, այլև այլ քաղաքներում:
--00—ՍՊ