ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Փետրվարի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագածի տարածաշրջանում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։
Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Միրաք-Ալագյազ, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
--00—ՍՊ