Ծեծ կերածը չի կարող գերի վերադարձնել, գոնե Բաքվից սովորեք, թե ինչպես «հերոսացրին» Սաֆարովին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Բաքվում գերեվարված հայերը սարսափի ու մղձավանջի միջով են անցնում, իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որ այդ գործը չհասներ դատարան, եթե ոչինչ չեն կարող անել, թող հրաժարական տան։ Բաքվից սովորեք, պետությունն ամեն ինչ արեց, որ օրինական պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին վերադարձնեն Բաքու, ազգային հերոս կարգեն, իսկ իշխանությունը և իր սատելիտները այնպիսի մեկնաբանություններ են անում, որ զարմանում ես։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

«ԱԳՆ-ն Կարմիր Խաչում, ՄԱԿ-ում մեծ աղմուկ պետք է հաներ, բոլոր ամբիոնները պետք է օգտագործեր։ Բայց ծեծ կերած, պարտված իշխանությունը չի կարող գերի վերադարձնել, նրանց առաջ նոր պահանջներ են դրվելու»,- ընդգծեց նա։

Խոսելով հատիկ առ հատիկ հետ վերադարձնելու Փաշինյանի հրապարակումների մասին, Խաչատրյանը նշեց, որ մեկ RANGE ROVER վերադարձնելու համար Փաշինյանին հինգ տարի էր պետք, հիմա ևս հինգ տարի է ժողովրդից ուզում, որ մեկ Bentley-ի հետ բերի։

«Թրամփն աշխարհն է փոխում, Պուտինը լուծում է Ուկրաինայի հարցը, Գազա, Իրան Չինաստան, բոլորն իրենց տեղն են հաստատում, իսկ Փաշինյանը զբաղված է կես հեկտար հող հետ բերելով, սա խայտառակություն է, ամոթից պետք է թողնի հեռանա»,- ավելացրեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։
 

--00—ՍՊ