Ռուբենը անհավասար ու անկոտրում կռիվ է տալիս մեր գոյության բարոյական իրավունքի համար․ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

F
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Բաքվում ապօրինի գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շարունակվող դատական ֆարսին և կտտանքներին․

«Ստորությունների ու սրիկայությունների ու դավաճանությունների ու գարշանքի չավարտվող շքահանդեսում հանկարծ ինչ-որ բան նկատեցինք։ Բոլորս։ Բոլորս, որ դեռ աչք ունենք տեսնելու ու ականջ ունենք լսելու։ Որ դեռ չենք վաճառել մեր մաշկն ու խիղճը 18 թվից մեր հացն ու ջուրը պղծող չարքերին։ Նկատեցինք Ռուբենին։ Որ անհավասար ու անկոտրում կռիվ է տալիս մեր գոյության բարոյական իրավունքի համար։
 
«Որտեղ հաց՝ այնտեղ կաց» - սա՛ է փորձում մեր սրտերում դաջել գերագույն չարքը։ Ռուբենը հիշեցնում է Տերունական «Ոչ միայն հացիվ»-ը։
 
ՀԳ. Վաղը կեսօրին ես էլ եմ լինելու ԱԳՆ-ի շենքի մոտ»։

 

--00—ՍՊ