ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Էրդողանը պատրաստ է ցանկացած պահի հարթակ տրամադրել ուկրաինական հակամարտության քննարկման համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն․
Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում է Թուրքիայում․
«Նա ինձ խնդրել է ևս մեկ անգամ ՌԴ նախագահին փոխանցել, որ իրեն շատ են սպասում այցով Թուրքիայում։ Էրդողանը նրան իր մեծ ընկերն էր անվանում: Մենք բոլորս գիտենք, որ նրանք իսկապես շատ լավ անձնական հարաբերություններ ունեն», - ասել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո։
--00—ՍՊ