Պարտության շղթան ՀՀ ապագայի էջը չի փակել, սթափվելով փոփոխությունների հնարավորություն կունենանք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ԴԴ
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում բանախոսության էի, որտեղ հիմնական ասելիքս վերաբերվում էր անկախության ժամանակաշրջանին` Արցախյան շարժումից մինչև ջոկատների ձևավորում, ապա դրանց հիման վրա բանակի ձևավորմանն ու կայացման գործընթացին:
 
Պարտությունների շղթան Հայաստանի ապագայի էջը չի փակել և, թեև, բազում խնդիրների, ճգնաժամերի և անլուծելի թվացող իրավիճակի առաջ ենք կանգնել, սակայն սթափության, նեղ շահերը մի կողմ դնելու, իրական խնդիրների վրա կենտրոնանալու պարագայում կտրուկ փոփոխությունների հնարավորություն դեռ ունենք»:

 

--00—ՍՊ