Մարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, բայց նա գտնվում է անազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

AA
Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման միջնորդության քննարկումը տեղի կունենա վաղը, ժամը՝ 11:30-ին Հակակոռուպցիոն դատարանում։ Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․
 
«Նշեմ, որ Կամո Գրիգորյանի ձերբակալման հիմքերը վերացել են, սակայն նա գտնվում է անազատության մեջ, իսկ դատարանն էլ փոխարեն նշանակեր հրատապ նիստ, այն նշանակել է միայն վաղը, ժամը՝11:30-ին»,- ընդգծել է նա։

 

--00—ՍՊ