ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանական մամուլը երեկվանից հեղեղված է 1918 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, որը փորձում են ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն:
Այս համատեքստում, ոչ այդքան անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելով:
Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը` որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք են ասոցացվում և պատասխանատվություն կրում, դա հարցի միայն մի հատվածն է:
Սակայն, տեսեք, ի՞նչ է կատարվում: ՀՀ իշխանությունն իր արտաքին քաղաքական օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, պարտության խորհրդանիշ Փաշինյանը ժխտողական ձևակերպումներ հնչեցնում, իսկ նույն Թուրքիան ի պատասխան, դատապարտող հայտարարություն անում ու ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում ցեղասպանություն:
Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը»:
--00—ՅՄ