Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

l-0x0wh-1600x932z-0.4914

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքի՝

11։00-17։00 Ծ.Իսակովի պողոտա, Բաբաջանյան փողոց մասնակի,

Արմավիրի մարզ՝

10:30-15:30 Զարթոնք գյուղ,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Կանաչուտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

10։00-13։00 Վեդի քաղաք մասնակի, Սիսավան, Արարատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Կոտայքի մարզ՝

11։00-16։00 Աբովյան քաղաք՝ 2 միկրոշրջան մասնակի, Առինջ գյուղ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

10։00-16։00 Գագարինավան գյուղն ամբողջությամբ, ԳԵՎՄԻկ ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-14։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս, Վահան գյուղ, զորամաս և պոլիգոն,

Տավուշ մարզ՝

12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովա, Մխիթարյան, Հակոբջանյան, Թախտա, Թբ. Խճուղի, Մյասնիկյան և Ուղանողական փողոցներ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

--00—ՅՄ