ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «42 ժամում՝ 10000 քվեաթերթիկ:
Ամփոփում ենք #ՉեմՎստահում-ի երկու շաբաթների աշխատանքը:
Երկու շաբաթում, օրական 2-3 ժամ աշխատելով, քվեարկել է գրեթե 10000 մարդ:
Մեկ կետում ակցիան սկսելով՝ այսօր գործում ենք արդեն 3 կետերում:
Քվեատուփերը բացեցինք, կարդացինք մեր քաղաքացիների գրածները, ևս մեկ անգամ համոզվեցինք՝ լայն հանրությունը ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ նիկոլ փաշինյանի իշխանությանը։
Այսօր կշարունակենք մեր նախաձեռնությունը…
Սա «Սրբազան պայքար»-ի երիտասարդների նախաձեռնությունն է` #ՉեմՎստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Անհնազանդության այս գործողությամբ մենք ցույց ենք տալիս, որ այլևս ՉԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ այս իշխանություններին։
Սիմվոլիկ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ցո՛ւյց տանք, որ դեմ ենք այն իշխանությանը, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ այլուր, չնայած որ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է դա անել։
Ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը.
1. Մոտենալ #ՉեմՎստահում ստենդին,
2. Վերցնել խորհրդանշանական քվեաթերթիկը,
3. Քվեարկել,
4. Գցել համապատասխան արկղի մեջ,
5. Ցանկության դեպքում վերցնել #ՉեմՎստահում սթիքեր (ինքնակպչուն) և փակցնել որևէ տեսանելի վայրում։
Միացե՛ք՝ ցո՛ւյց տանք մեր անվստահությունը»։
--00—ՍՊ