ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 6, 24News
Թուրքիան հարթակների նախապատրաստման աշխատանքներ Է իրականացնում, որտեղ տեղակայվելու են ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները:
Այդ մասին հայտնել Է CNBC ամերիկյան հեռուստաալիքը, որը ծանոթացել Է հատուկ ծառայությունների հաշվետվությանը: Հեռուստաալիքի տվյալներով՝ հետախուզական հատուկ ծառայությունների՝ մեկ ամիս առաջ հրապարակված զեկույցում կան նաեւ արբանյակային լուսանկարներ, որտեղ երեւում են արձակումների համար նախատեսված օբյեկտը եւ բունկերներ: Հեռուստաալիքի աղբյուրն այն կարծիքին Է, որ նոր կոնստրուկցիան համապատասխանում Է հենց ռուսական C-400-ին: