ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենց երկրին նախանձում են համավարակի պայմաններում կարանտին չսահմանելու համար: Այդ մասին գրում է lenta.ru կայքը։
«Աշխարհում միակ երկիրն ենք, որն այդ ուղիով գնաց։ Ճիշտ է, տհաճ հետևանքներ էլ ունեցանք։ Տեսնո՞ւմ եք՝ զորահանդեսը լավագույն կերպով չանցկացրինք»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը կոչ է արել նաև չանհանգստանալ վարակման վտանգի համար։
«Ինչ-որ մեկը հիվանդանա, կբուժենք։ Կբուժենք։ Մի՛ անհանգստացեք։ Կարողանում ենք դա անել, հատկապես, երբ խոսում ենք այդ վիրուսի մասին։
Կամաց-կամաց դուրս ենք գալիս այդ ամենի տակից։ Աստծո կամքով, եթե այդպես լինի, ամբողջ աշխարհին կասենք՝ գնացե՛ք, սովորե՛ք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Նշենք, որ, վերջին տվյալների համաձայն, Բելառուսում գրանցվել է վարակման 40,764 դեպք, որից 224-ը մահացել է, 17,390-ը՝ ապաքինվել: Այս պահին ակտիվ վարակակիր է 23,150 է: