ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կայցելեն Մոսկվա՝ ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։
Այդ մասին հայտնում է ռուսական TASS գործակալությունը՝ վկայակոչելով ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևիին։
«Ես գոհունակությամբ ցանկանում եմ կիսվել ուրախալի լուրով. ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարները ներկա կգտնվեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին», - ասել է նա։
--00—ՍՊ