ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վարչապետը ուղիղ եթերում հենց նոր հայտարարեց այսօրվա խայտառակ թիվը՝ 697 նոր դեպք։
Մահվան թվերը՝ 6 դեպք, պլյուս 9 մահ «երկրորդ ցուցակում»՝ որ պատճառը ՔՈՎԻԴ-ը չի, բայց մարդն ունեցել է ՔՈՎԻԴ։ Ճիշտն ասած՝ այդ «երկրորդ ցուցակը» ի սկզբանե շատ կասկածելի էր ու գնալով ավելի կասկածելի է դառնում, հատկապես հիմա, երբ այն իր օրական թվով գերազանցում է «առաջին ցուցակին»։
Հուսով եմ՝ մի օր առողջապահության մահարարը ժամանակ կգտնի այս «մանիպուլյացին» համոզիչ ու մատչելի ձևով բացատրելու։ Օրինակ՝ երեկ երեկոյան ժամանակ գտել է ընդդիմադիր ֆրակցիայի վրա «նաեզդ» անող բոցաշունչ գրառման համար։
Մի խոսքով, վատ է վիճակը։
ՀԳ. Դիմակ դնելու կանոնները այսօրվանից խստանում են։ Հույս ունենանք՝ դա կօգնի»։