ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Матч ТВ»-ին հայտնել է, որ այս պահին չի մտածում ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է մրցաշրջանի վերջին հատվածի վրա։
25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026-ի ամառը։ Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից՝ մասնակցելով 119 խաղի և խփելով 16 գոլ։
«Բանակցությունների մասին պետք է գործակալից հարցնեք։ Չեմ մտածում դրա մասին ընդհանրապես։ Այս պահին, անկեղծ ասած, նոր պայմանագրի ժամանակը չէ։ Մրցաշրջանի կարևոր հատվածն է մնացել, և անհրաժեշտ է յուրաքանչյուր խաղում ցուցադրել իմ լավագույն կողմերը»,- նշել է հայ ֆուտբոլիստը։
--00—ՍՊ