ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Հայաստան-Իրան պաշտոնական երկխոսությունը շատ ակտիվ է։ Բոլոր մակարդակներով շարունակվում են մշտական երկխոսություները՝ ՀՀ վարչապատի և Իրանի նախագահի միջև։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու պատճառով Իրանում տեղի ունեցող ցույցերին։
«Արտգործնախարարների մակարդակով էլ պահպանվել է երկխոսությունը պահպանվել է շատ ակտիվ։ Դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատում է շատ ակտիվ, մեր օրակարգը ձևավորված է և ընդգրկուն է»,- ասաց Մնացականյանը։
Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց,որ Հայաստանն ունի իր շահերը, որոնք պետք է հետապնդի․
«Ինչ վերաբերում է մնացած հարցերին՝ Հայաստանն ունի իր շահերը, որոնք պետք է հետապնդի։ Հայաստանը երբևէ չի իրականացրել և որևէ մտադրություն չունի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ որևէ այլ գործընկերոջ։ Մենք ունենք օրինակներ, թե ինչպես է Հայաստանը համադրում իր քաղաքականությունը տարբեր կարևոր գործընկերների հետ»։
--0—ՄՀ