ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են: Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ, հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:
Այսպես` մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել են պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը տվյալ պահին կարգի բերող աշխատակիցներին: Շնորհակալություն նման մոտեցման և մարդկային քայլի համար»:
--0—ՄՀ