ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News
Կառավարության՝ հուլիսի 23-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանաին հակառակորդի կողմից սանձազերծված բախմանը միջազգային արձագանքին:
Ըստ Փաշինյանի՝ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու կոչերով, սակայն հրադադարի վերականգնամ գործում մեծ ներդրում ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահաները և նրանց երկրները:
«Այս տեսանկյունից հատկապես արդյունավետ էր ՌԴ-ի ներգրավումը, որն արտահայտնեց ինչպես արտաքի0ն գործերի նախարարության, այդպես էլ ԶՈՒ շտաբների մակարդակով:
Միակ երկիրը, որ փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ էր հրահրել, Թուրքիան էր: Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրենց սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,-ասաց Վարչապետը:
--00—ԼՄ