ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը շնորհավորում է Գյումրի և Փարաքար համայնքների բնակիչներին` ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքապետերի ընտրության կապակցությամբ, և նրանց մաղթում արդյունավետ աշխատանք:
• «ՀայաՔվե» միավորումը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել այս ընտրությունների ընթացքում, իր կարևոր ներդրումն է ունեցել մեր քաղաքացիների ընտրական իրավունքն անխոչընդոտ իրացնելու հարցում, և հետագայում էլ շարունակելու է հետամուտ լինել՝ մեր երկրում ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով օրինական իշխանությունների ձևավորման գործում։
--00—ՅՄ