ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող Վ.Մ.-ին 2020 թ. օգոստոսի 19-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Ա.-ի կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով զննելու ընթացքում հայտնաբերվել է արևածաղկի պարունակությամբ փաթեթում քողարկված, թմրամոլների շրջանում որպես «շոկոլադկա» հայտնի 8.53 գր. զանգված:
Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
--00—ՄՀ