ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Վրաստանում ՀՀ դեսպանությունը արձագանքել է այն տեղեկատվության, թե Բորժոմիով Ադրբեջան ռազմատեխնիկա է տեղափոխվում:
«Համացանցում շրջանառվող տեսանյութը, որտեղ ասվում է, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։
Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի ԶՈՒ-ինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։ Դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խուճապ ստեղծել և անցանկալի հետևանքներ ունենալ,-գրել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
--00—ԼՄ