ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ՌԴ ներկայությունն ամբողջ թափով պետք է վերականգնվի տարածաշրջանում։ Եկեք ֆիքսենք, թե պատերազմի որ կետում ենք, արդյո՞ք ՌԴ-ի միջամտության պահն է, արդյո՞ք մենք դրա դիմաց ինչ-որ բան ենք վճարում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
«Այսօր պաշտոնական Մոսկվան խնդիր ունի Ադրբեջանին չկորցնել՝ պայմանական ասված պոկել Թուրքիայից։ Բայց ի տարբերություն Ադրբեջանի՝ ՀՀ-ն ՌԴ-ի հետ բնական դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ են։ Սա ցույց է տալիս, որ մենք մի քանի աստիճան բարձր ենք մեր հարաբերութունների որակով, քան Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Պետք է հասկանանք՝ ՌԴ ներկայությունը վերականգնելու ուժգնությանը պահը, որպեսզի շատ ավելի պրոբլեմային վիճակներ չլինեն»,- հավելել է Մելքումյանը։
Մանրամասները տեսանյութում։
--0--ԿԿ