ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարակից լեռան վրա ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
Պայթյունի վայրում բռնկում է եղել, ծուխ է երևացել: Թե ի՞նչ նպատակով էր կրակոցը և արդյոք որևէ օբյեկտ խոցվե՞լ է, դեռ հայտնի չէ, գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ դիերի փոխանակման համար մարդասիրական զինադադարը խախտվում է: Այն պիտի ուժի մեջ մտներ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ին: Սակայն Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կոպտորեն խախտել է պայմանավորվածությունը: Ժամը 07: 20-ին՝ հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում էր ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար):
--00—ԼՄ