ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում իրական աղետ էր։ Ստեփանակերտ - Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող վառելիքի պահեստում բենզալցակայանի պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով հարյուրավոր զոհեր ու վիրավորներ եղան։
«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկմանը արցախցի իրավաբան, փաստաբան Էլադա Ղահրամանյանը պատմում է բենզինի պայթյունից փրկված ամուսնու և եղբոր մասին. «Երբ իմացանք՝ պայթյուն է տեղի ունեցել, վազեցինք հիվանդանոց, 40 րոպե ամուսնուս եմ փնտրել, հետո գտել՝ գետնին ընկած, դեղ չկար, իսկ բժիշկների մեծ մասն արդեն բռնել էր գաղթի ճանապարհը»։
Ղահրամանյանի հետ խոսել ենք նաև արցախցիներին հուզող հարցերից՝ ՀՀ-ում փախստականի կարգավիճակի, սոցիալական խնդիրների, ինչպես նաև՝ իրավունքների պաշտպանությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ԱՊ