ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է կադրեր այսօր հրթիռակոծված Ստեփանակերտից:
ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ թշնամին թիրախավորել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նմշանակության օբյեկտներ: Կան բազմաթիվ ավերածություններ:
Մայրաքաղաքում մի ամբողջ թաղամաս է վնասվել: Այստեղ կիրառվել է ռազմական ավիացնիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ:
Նախնական տվյալներով տուժածներ չկան:
--00--ԱԹ