ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Ֆրանսիայի Սենատում քիչ անց մեկնարկում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևի քննարկումը: Այս բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլ-յոմ Գոնտարդը:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը քվեարկության ներկայացնելու որոշում է կայացրել նոյեմբեր 18-ին՝ Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց:
Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները:
--00--ԱԹ