ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրել է, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին։ Պատճառը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործն է։
«Նշված գործով ՀՀ ԱԱԾ-ն առգրավվել էր ՀՀ կառավարության տեսախցիկների ձայնագրությունները, սակայն ՀՀ ԱԱԾ-ից «ինչ-որ» մեկը դրանք փոխանցել է Մանե Գևորգյանին, իսկ վերջինս էլ հրապարակել է տեսանութերը։
Այսինքն՝ Մանե Գեւորգյանը «անհասկանալի» ճանապարհով ձեռք է բերել առգրավված տեսաձայնագրությունները, ինչպես նաեւ հրապարակել է նախաքննական գաղտնիքը։ Նշված փաստերը չափազանց կարեւոր նշանակություն ունեն պաշտպանական կողմի համար եւ մենք անպայման հետամուտ ենք լինելու այդ հանգամանքների պարզմանը եւ ՀՀ կառավարական տնից քրեական գործի ուղղորդման բացառմանը։
Հաջորդիվ կանդրադառնամ այդ քրեական գործով տուժող Նիկոլ Փաշինյանի կողմից իր գործը ՀՀ գլխավոր դատախազի, ԲԴԽ որոշ անդամների, որոշ դատարանների նախագահների հետ քննարկելու խնդրին։
Բացահայտելու դեռ շատ բան կա»,-գրել է փաստաբանը:
--00—ԼՄ