Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

20ea1eb4e1e6b886916b1edb930f325f_1680776894

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ ու զազրում. իշխանության գորշ պատերի տակ վխտում են առնետները, «քաղաքականություն» են պարում։ Ամենուր շահի գարշահոտն է, որ «գայթակղում» է բոլոր կողմերից։ Խավարի մեջ նրանք շշուկով սողում են, կրծելով արժեքների փշրանքներըՆրանք չունեն գաղափար, չունեն դեմք, չունեն հուշեր, նրանք հայ չեն, ունեն աթոռի հոտառություն, մշտապես քաղցի զգացում, սեփական մորթը փրկելու բացառիկ հմտություն։

Երբեմն հագնում են հեղափոխության դիմակ, երբեմն՝ ավանդույթների պահապանների շապիկով են, բայց ներսում նույն խուլ շշուկն է. «պետք է ոչնչացնել ազգայինը, հայրենիքը, վերացնել հայկականությունն ու այն կրողներին»։

Արցախն ու Հայաստանն առևտրի սեղան են նրանց համար, իսկ ժողովուրդը՝ մարքեթինգային ռեսուրս։

Ու ամեն անգամ, երբ թվում է լույսն արթնանում է, սրանք արդեն հերթի մեջ են՝ առաջին շարքերում, նաև ստվերում, նոր դիմակով, նոր խոստումով, բայց նույն մորթով։

Իսկ ես Արցախում եմ մնացել, կանգնած եմ մարող լույսի տակ. «տեսնես ո՞վ մնաց մարդ, երբ շատերը սովորեցին մաշկը փոխել ըստ եղանակի»։

Հ.Գ. հաջորդիվ՝ անուն առ անուն։ Կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը…»։

--00—ՅՄ