ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։ Այս մասին հայտնում է բնապահպանության նախկին նախարարի փաստաբան Միհրան Պոսղոսյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը ձերբակալվել էր վարչապետի օծանելիքի ու ժամացույցի գողության կազմակերպման կասկածանքով։ Մեղադրանք դեռ չի առաջադրվել։
--00—ՄՀ