ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020 թ. դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (14.12.2020թ.) համեմատ, արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 8 գնաճ և 4 գնանկում:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ձու 1 հատ՝ 14 դրամ (18.2%), ալյուր Բաղրամյան 25կգ՝ 950 դրամ (15.2%), կարագ տեղական՝ 64 դրամ (7,1%), ոսպ 1 կգ՝ 28 դրամ ( 5,3%), դիզվառելիք 10 դրամ ( 2,8%), բենզին «Ռեգուլյար» 10 դրամ ( 2,6%), ձեթ «Ոսկե կաթիլ»՝ 15 դրամ (1,8%), շաքարավազ 1 կգ՝ 1 դրամ (0,3%) և ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է կիտրոն 1 հատ՝ 25 դրամ (11,1 %), վարունգ 1 կգ՝ 50 դրամ (6,2 %), բժշկական դիմակ 1 հատ՝ 3 դրամ (6 %), հնդկաձավար 16 դրամ (2,4 %) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ձու», «Ձեթ», «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում, որի գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը իրականացնում է ուսումնասիրություն:
--00—ԼՄ