ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News
Նիկոլ Փաշինյանին սափրել են, տարել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել, բերման են ենթարկել, նստացրել են ու ասել են՝ ստորագրի: Խոսելով Փաշինյանի մոսկովյան այցից՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ շեշտելով, որ պարտադրանքն ակնհայտ է։
«Երբ մարդը տհաս է և չի հասկանում՝ ինչ է ասում, օրինակ, երբ ասում էր, որ այսուհետ բոլորը, այդ թվում ՌԴ-ն պետք է հաշվի նստեն Հայաստանի իրողությունների հետ, այդ կարգի աշխարհաքաղաքական կենտրոններն այնպես են հաշվի նստեցնում իրենց հետ, որ ինչպես ենք իրենք են ասում՝ чтоб мало не казалось»,- ասել է քաղտեխնոլոգը:
«Ես չեմ կարող մատներիցս հոտ քաշել ու ասել, թե ինչ են ստորագրելու Մոսկվայում, չեն ասում։ Շատ ծիծաղելի էին իշխանական թեզերը, թե իբր ռուսական զենքի մատակարարման պայմանագիր է կնքվելու։ Լավ, եթե նույնիսկ այդպես է, բա Ալիևն ի՞նչ գործ ունի հայ-ռուսական պայմանագրի կնքման հետ»,-նկատել է Քոչարյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող մի շարք այլ թեմաների:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ